24.11.2024
Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհը դեռ բաց կմնա՝ նոյեմբերի 15-ին չի փակվի. Դավիթ Բաբայան
prev Նախորդ նորություն

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 1482 նոր դեպք

Նոյեմբերի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 1482 նոր դեպք: «Ունենք 879 առողջացած և 25 մահվան դեպք», - հայտնում են Առողջապահության նախարարությունից՝ հավելելով, որ կատարվել է 3395 թեստավորում:


«Ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 117337 դեպք, որոնցից 74984-ն` առողջացած, 1763-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 40140 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 464001 թեստավորում:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 450 է», - ասված է հայտարարության մեջ: