24.11.2024
Արթուր Վանեցյանը ձերբակալվել է Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստման մեղադրանքով
prev Նախորդ նորություն

Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհը դեռ բաց կմնա՝ նոյեմբերի 15-ին չի փակվի. Դավիթ Բաբայան

Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհը դեռ բաց կմնա՝ նոյեմբերի 15-ին չի փակվի, ինչպես ենթադրվում էր՝ ելնելով Պուտին-Ալիև-Փաշինյան համատեղ համաձայնությունից։ Այս մասին Factor TV-ի հետ հարցազրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։


Հիշեցնենք, ըստ վերոնշյալ հայտարարության, Քարվաճառի շրջանը պետք է հանձնվեր Ադրբեջանին արդեն վաղը՝ նոյեմբերի 15-ին։ Բաբայանը նաև ասաց, որ Բերձոր քաղաքը մնալու է Արցախի կազմում․ «Քարվաճառի ճանապարհը դեռևս ամսի 15-ին չի փակվելու և կաշխատի դեռևս որոշ ժամանակ։ Իսկ Բերձոր քաղաքը մնում է հայկական, Բերձորով կապը պահպանվելու է մայր Հայաստանի հետ։ Եվ ռուսական կողմը նաև նոր ճանապարհ է կառուցելու երեք տարվա ընթացքում՝ շրջանցելով Շուշին, որպեսզի Բերձոր-Ստեփանակերտ ուղիղ կապ լինի»։


Ժամկետների ձգձգումը, ըստ Բաբայանի, պայմանավորված է նրանով, որ հնարավոր չէ մինչև նոյեմբերի 15-ը իրականացնել հայտարարությունով նախատեսված գործողությունները։ Թե ինչքան դեռ կգործի Քարվաճառի ճանապարհը, հստակ ժամկետներ ասել Բաբայանը չի կարող։