23.11.2024
Բացահայտ և լկտի սուտ. ՊՆ-ն՝ Թուրքիայի հետ զենքի առևտրի վերաբերյալ մեղադրանքների մասին
prev Նախորդ նորություն

Դատարանն ազատ արձակեց Արթուր Վանեցյանին

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին ձերբակալելու իրավաչափության հարցի վերաբերյալ պաշտպանների բողոքը բավարարեց և Վանեցյանն ազատ արձակվեց։


Նրան այօսր կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը դեռեւս չի քննվել։


«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին մեղադրանք է առաջադրվել։ Վանեցյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 35-300-րդ հոդվածի 1-ին մասի եւ 35-305-րդ հոդվածներով:


Նրան մեղադրանք է առաջադրվել «ապօրինի զենք ձեռք բերելու, իրացնելու, պահելու», «իշխանության յուրացման նախապատրաստում», «պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության նախապատրաստում» հոդվածներով արարքներ կատարելու համար, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»:


Ըստ պաշտպանի, Վանեցյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, այն անհասկանալի է: