Ապրիլի 23-ին՝ ժամը 19։00-ին, "Էլիտ պլազա"-ում տեղի կունենա ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի "Ինքնիշխան Հայաստան" կուսակցության հիմնադիր համագումարը: Այս մասին գրում է "Հրապարակ" թերթը: "Կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին։ Որոշ տեղեկություններով՝ Սանասարյանի և Արման Բաբաջանյանի միջև տևական ժամանակ քննարկումներ են ընթանում դաշինքով մասնակցելու հետ կապված։ Մեզ ասացին նաև, որ նրանց կմիանան սորոսական թևի այլ կարկառուն ներկայացուցիչներ։ Ինչ վերաբերում է Վազգեն Սարգսյանի եղբորը՝ Արամ Սարգսյանին, նա մտերիմներին հավաստիացնում է, որ ընտրություններին չի գնալու Արման Բաբաջանյանի հետ դաշինքով, այլ միայնակ է մասնակցելու", - նշված է հոդվածում։