Կրեմլի մամուլի գրասենյակը հրապարակել է Մոսկվայում ապրիլի 7-ին կայանալիք Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունների օրակարգը: Նշվում է, որ ղեկավարները կքննարկեն երկու երկրների ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր: Նախատեսվում է նաև քննարկել ռուս-հայկական ռազմավարական գործընկերության և համագործակցությանն առնչվող ակտուալ հարցեր, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության հեռանկարները: