25.11.2024
Լեւոն Տեր-Պետրոսյանը ընտրություններից հետո բախումներ է կանխատեսում
prev Նախորդ նորություն

Սաթի Սպիվակովան խիստ քննադատել է Փաշինյանին և կոչ արել քվեարկել Քոչարյանի օգտին

Մուրճով խելագար, ով պատերազմ հայտարարեց ամբողջ հայկական քաղաքակրթությանը, մտավորականությանը, եկեղեցուն, կեղծ-դեմոկրատ, ով մերկացրեց բռնապետի երեսը, անգրագետ դեմագոգ եւ իշխանությանը կպչած մանիպուլյատոր, ով ընդունակ է բղավել նոպայի մեջ, որ հպարտ է պարտությամբ, հակաառաջնորդ, ում համար ցանկացած առողջ մարդ անսահման ամաչում է: Այս մասին իր Fecebook-ում գրել է կինոդերասանուհի, հեռուստահաղորդավարուհի եւ գրող Սաթի Սպիվակովան:


«Սիրելի հայրենակիցներ: Այսօր ես չեմ կարող լռել: Ես դիմում եմ նրանց, ովքեր ունակ են տրամաբանորեն եւ առողջ մտածել, զգալ, խորհել: Հայաստանն այսօր կարծես կոտրված դռներ ունեցող մի տուն լինի, որով թրեւ են գալիս թշնամիներն ու կողոպտիչները` հայտարարելով միֆական իրավունքների մասին... այդ տանը քայքայման հոտ է գալիս... եւ հնչում են անմեղ սպանված երեխաների ձայները... եւ գլխատված եկեղեցիների զանգերի հնչյունները... Արթնացե՛ք, արթնացե՛ք: Մենք կորցնում ենք մեր հայրենիքը: 8 ամիսը բավական ժամանակաշրջան է հետպատերազմյան դեպրեսիայի համար:


Շատ հաճախ ընտրությունների ընթացակարգը ձեւական բնույթ է կրում, բայց` ոչ այս անգամ, ոչ մեր պարագայում: Մուրճով խելագար, ով պատերազմ հայտարարեց ամբողջ հայկական քաղաքակրթությանը, մտավորականությանը, եկեղեցուն, կեղծ-դեմոկրատ, ով մերկացրեց բռնապետի իր դեմքը, անգրագետ դեմագոգ ու իշխանությանը կպչած մանիպուլյատոր, ով ընդունակ է բղավել նոպայի մեջ, նա հպարտ է պարտությամբ, հակաառաջնորդ, ում համար ցանկացած ողջամիտ մարդ անսահման ամաչում է. մի՞թե մենք դրան ենք արժանի: Հազարավոր զոհեր, հազարավոր հաշմանդամներ, հազարավոր անօթեւան ընտանիքներ, հազարավոր այրիներ եւ որբեր, կորցրած հողեր, ոտնահարված սրբավայրեր, բաց սահմաններ, նվաստացում, որի վերջը չի երեւում, հասարակության լիակատար պառակտում. սա է «Իմ քայլը» կուսակցության գործունեության արդյունքը»: Մենք կարող ենք վերջ տալ այս մղձավանջին: Միայն հպարտությունը թույլ չի տալիս մարդուն ընդունել իր սխալը: Մենք ի վիճակի ենք դառնալ մեր Վերածննդի ճարտարապետները: Հայաստանը հնարավորություն ունի, արթնանալով հունիսի 21-ին, վերականգնել գլխավորը` Արժանապատվություն: Մնացածը ժամանակ է պահանջում, ուժ է պետք, կամք է պետք, հավատ է պետք: Կորուստները չափազանց մեծ են... Ես հավատում եմ իմաստությանը, ողջախոհությանը, ինտուիցիային եւ լույսին, որոնք ապրում են իմ մեծ ժողովրդի մեջ: Այսօր միայն Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմը կարող են վերադարձնել խլած մեր արժանապատվությունը, մաքրել մեր կեղտոտ երկիրը, պաշտպանել մեր սահմանները: Ամեն ինչ լավ կլինի! Ամեն ինչ լավ է լինելու:


Եվ Աստված մեզ հետ»,- ասել է Սպիվակովան` իր գրառման մեջ տեղադրելով Հայաստանի երկրորդ նախագահի, «Հայաստան» դաշինքից վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի լուսանկարը: