21.02.2026
Արմեն Սարգսյանը ուշադրությամբ հետևում է երկրում տեղի ունեցող գործընթացներին
03.02.2021
Արմեն Սարգսյանը ուշադրությամբ հետևում է երկրում տեղի ունեցող գործընթացներին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը հանդես է եկել հայտարարությամբ. "Նոր տիպի կորոնավիրուսից ապաքինվող՝ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որը բժիշկների հսկողության տակ, տնային պայմաններում շարունակում է բուժումը և աշխատում է հեռավար, ուշադրությամբ հետևում է երկրում տեղի ունեցող գործընթացներին:Առկա խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ իր մտահոգությունները, ստեղծված իրավիճակից դուրս գալու, խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ իր դիրքորոշումն ու մոտեցումները նախագահ Սարգսյանը բազմիցս արտահայտել է քաղաքական տարբեր ուժերի ու հասարակական կազմակերպությունների, մտավորականության ներկայացուցիչների, առանձին անհատների հետ հանդիպումների, ինչպես նաև ելույթների ու հարցազրույցների ընթացքում:Առաջիկա օրերին՝ վերադարձից հետո, Հանրապետության նախագահը կշարունակի քննարկումները",- ասված է հայտարարության մեջ: