24.11.2024
Ղարաբաղը և ոչ միայն. Կրեմլը նշել Է Պուտինի եւ Բայդենի բանակցությունների թեմաները
prev Նախորդ նորություն

ԵՄ ԱՄՆ գագաթնաժողովը մեկնարկել Է Բրյուսելում. օրակարգում կա նաեւ Ղարաբաղի հարցը

Վերջին յոթ տարիների ընթացքում ԵՄ-ԱՄՆ առաջին գագաթնաժողովը մեկնարկել է երեքշաբթի Բրյուսելում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մասնակցությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ գործընկերությունն ավելի ուժեղ է, քան երբեւէ։ Բարի գալուստ, Ջո Բայդեն, ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովին։ Այսօր մենք վերսկսում ենք մեր գործընկերությունը եւ մեր ապագայի մեջ ներդնում ենք բարգավաճում եւ անվտանգություն», - Twitter-ում գրել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը։


ԵՄ-ն գագաթնաժողովում ներկայացնում են Եվրահանձնաժողովի եւ Եվրախորհրդի ղեկավարներ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը եւ Շառլ Միշելը, ինչպես նաեւ ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:


Ինչպես Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ ներկայացուցիչը, հանդիպումը կոչված է վերականգնելու Բրյուսելի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունները: Բացի այդ, կողմերը մտադիր են քննարկել Ռուսաստանի նկատմամբ քաղաքականության համակարգումը եւ երկկողմ երկխոսություն սկսել ՌԴ-ի շուրջ: Հանդիպման օրակարգում կլինեն նաեւ պանդեմիան, Չինաստանը, Բելառուսի ճգնաժամը, Ուկրաինայի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները, Իրանի միջուկային գործարքը, Թուրքիայի հետ հարաբերությունները:


ԵՄ-ԱՄՆ առաջնորդների հանդիպմանը նախորդել են Յոթի խմբի եւ ՆԱՏՕ-ի գագաթաժողովները, որոնց մասնակցել Է Բայդենը: ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովից հետո ԱՄՆ նախագահը կմեկնի Ժնեւ, որտեղ հունիսի 16-ին նախատեսված է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: