19.04.2025
Կոնգրեսականները կոչ են արել Բայդենին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ
prev Նախորդ նորություն

Ղարաբաղը և ոչ միայն. Կրեմլը նշել Է Պուտինի եւ Բայդենի բանակցությունների թեմաները

Ուկրաինան, Բելառուսը, Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը եւ Նավալնին: Սրանք այն թեմաներն են, որոնք կքննարկեն հանդիպման ընթացքում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ջո Բայդենը, մեջբերում է «ՌԻԱ նովոստին» ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքերը:


Նրա տեղեկատվության համաձայն՝ պետությունների ղեկավարները կքննարկեն ռազմավարական կայունությունը, պանդեմիան, կիբեռհանցագործությունների դեմ պայքարը, համագործակցությունը տնտեսության ոլորտում, կլիմայի փոփոխության թեմաները եւ Արկտիկայի խնդիրները:


Ուկրաինայի, Սիրիայի, Լիբիայի, Աֆղանստանի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները նույնպես օրակարգում են։ Պուտինը եւ Բայդենը կքննարկեն երրորդ երկրներում ռուսաստանցիների ձերբակալման հարցը, դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը եւ ընդհանուր հարաբերությունների հարցերը: Նշվում է, որ երկու նախագահների որոշման դեպքում երկրների դեսպանները կարող են վերադառնալ Մոսկվա և Վաշինգտոն:


Ուշակովը հավելել է, որ երկու կողմերը կարող են սկսել խոսել նախապես համաձայնեցված ցանկացած թեմայի շուրջ: Նրանց թվում կարող են լինել և իրավիճակը Բելառուսում, և Ալեքսեյ Նավալնիի թեման, ընդգծել է նա։


Նախագահի օգնականը նշել է, որ համաձայնեցման մեջ առանձնապես խնդիրներ չեն եղել։


Բայդենի եւ Պուտինի հանդիպումը տեղի կունենա հունիսի 16-ին Շվեյցարիայի Ժնեւ քաղաքի Լա Գրանժ Վիլայում: Քաղաքական գործիչներն առաջին անգամ առերեսվելու են Բայդենի պաշտոնն ստանձնելու պահից։ Պուտինի այցը Ժնեւ կլինի Ռուսաստանի նախագահի առաջին արտասահմանյան այցը 2020 թվականի հունվարից:

ԵՄ ԱՄՆ գագաթնաժողովը մեկնարկել Է Բրյուսելում. օրակարգում կա նաեւ Ղարաբաղի հարցը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար