ՌԴ-ում միգրանտների ժամանակավոր կացության ժամկետը երկարաձգվել է մինչեւ սեպտեմբերի 30-ը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հրամանագրով մինչեւ սեպտեմբերի 30-ը երկարաձգել է օտարերկրացիներին արտաքսելու մորատորիումը: Այս մասին հունիսի 15-ին հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Մինչև 2021 թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ ՌԴ տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ հարկադիր արտաքսման, ՌԴ-ի հետ ռեադմիսիայի մասին միջազգային պայմանագրին համապատասխան արտաքսման կամ օտարերկրյա պետությանը հանձնելու մասին որոշումներ չեն ընդունվի, ՌԴ մուտքի չթույլատրման կամ ՌԴ-ում գտնվելու (բնակվելու) դժկամության, ՌԴ-ում ժամանակավոր կացության ժամկետի կրճատման մասին որոշումները չեն ընդունվի», - ասված է հրամանագրում:
Նման նորմի գործողությունը լրանում էր հունիսի 15-ին։ Ինչպես եւ նախկինում, այդ թուլքցումները չեն տարածվում այն օտարերկրացիների վրա, ովքեր ազատվել են ազատազրկման վայրերից կամ սպառնալիք են ստեղծում Ռուսաստանի ազգային անվտանգության համար: