«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին եւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել։ Լրագրողների հետ զրույցում Վանեցյանը հայտարարեց, որ մեղադրանքն «ամբողջությամբ քաղաքական հետապնդում է»: «Սա քաղաքական հետապնդում է, անհիմն են մեղադրանքները», - ասաց նա։ Վանեցյանը կոչ արեց բոլորին՝ ժամը 18։00-ին մասնակցել Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքին՝ հետագա անելիքների մասին լսելու համար։