6.11.2025
Պատերազմից տուժած արցախցիների հարցով զբաղվող աշխատանքային խումբ է ստեղծվել
20.11.2020
Պատերազմից տուժած արցախցիների հարցով զբաղվող աշխատանքային խումբ է ստեղծվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 17-ին որոշում է ստորագրել պատերազմից տուժած արցախցիների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի ձեւավորման մասին: Որոշման մեջ ասվում է․ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ 1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական ագրեսիայի և սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար աղետի հակազդման, քաղաքացիական ենթակառուցվածքների, Արցախի բնականոն կենսագործունեության վերականգնման և տեղահանվածների ապահով ու արժանապատիվ վերադարձի նպատակով ստեղծել աշխատանքային խումբ։ 2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի: 3. Սահմանել, որ աշխատանքային խմբի գործունեության ոլորտները հետևյալն են՝ 1) սոցիալական ոլորտ,2) կրթության ոլորտ,3) առողջապահության ոլորտ,4) ձեռնարկատիրական ոլորտ,5) ենթակառուցվածքների ոլորտ: 4. Սահմանել, որ սույն աշխատանքային խմբի նիստերին մասնակցում են նաև Արցախի Հանրապետության Կառավարության ներկայացուցիչներ՝ համաձայն N 2 հավելվածի: 5. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ 2-շաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել սույն որոշման 1-ին կետում նշված նպատակների իրագործման գործողությունների ծրագիր՝ ըստ սույն որոշման 3-րդ կետում նշված ոլորտների»: