Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հաղթանակ տոնեց Երևանում. Ազգերի լիգայի որակավորման երկրորդ տուրի շրջանակներում Էստոնիայի հետ հանդիպումն ավարտվեց Հայաստանի ընտրանու հաղթանակով: Խաղն ավարտվեց 2:0 հաշվով, Ալեքսանդր Կարապետյանը և Անգուլո Վբեյմարը դարձան գոլերի հեղինակներ: Սա մեր հավաքականի առաջին հաղթանակն է նոր մարզիչ Խոակին Կապառոսի օրոք: Այսպիսով, Հայաստանի հավաքականը առաջին 3 միավորը վաստակեց ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայում: