Քոչարյանը հայտարարել է ծնկաչոք կյանքը մերժելու մասին
Սեւան քաղաքում հունիսի 17-ին կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ երկիրը բախվել է լրջագույն խնդիրների հետ, որոնք կարելի է բաժանել երեք մասի՝ անվտանգության, տնտեսության եւ ներքին պատակտվածության ոլորտներում:
Նա նշել է, որ իր ղեկավարած քաղաքական ուժը գալիս է իշխանության եւ խոսում ապագայի մասին: «Հեռացող կառավարությունը խոսում է անցյալի մասին», - ասել է նա ու ընդգծել, որ ընտրությունը պարզ է: «Ընտրում ենք արժանի ապագա՞, թե՞ ծնկաչոք կյանք: Տնտեսական ա՞ճ, թե՞ ճգնաժամ, գաղթ, գործազրկություն եւ աղքատություն: Ներքին համերաշխությո՞ւն, թե՞ ատելություն ու թշնամանք: Մենք գալիս ենք մեկ նպատակով՝ մենք մերժում ենք ճգնաժամը, մերժում ենք ատելությունը, մերժում ենք ծնկաչոք կյանքը», - ասել է նա:
Նրա խոսքով, գալիս են հաստատելու անվտանգություն, պաշտպանված սահմաններ, տնտեսական աճ, աշխատատեղերի ստեղծում, գալիս ենք հաշտեցնելու հասարակությունը: «Մենք պետք է հաղթահարենք պարտվողի բարդույթը: Մենք գալիս ենք հույս ու հավատ, հայրենասիրություն, գիտելիքներ հաղորդելու: Մենք այլ հայրենիք չունենք: Իսկ հայրենիքը միայն հողը չէ: Այն հողն ու մարդիկ են: Քայլե՛նք միասին դեպի ուժեղ Հայաստան», - ասել է նա: