23.11.2024
ԵՄ-ն և ԱՀԿ-ն Հայաստանին են փոխանցել թոքերի արհեստական շնչառության 22 սարքավորում
prev Նախորդ նորություն

Արման Թաթոյանը նամակով դիմել է Փաշինյանին՝ ՄԻԵԴ հրատապ գանգատ ներկայացնելու հարցով

Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատարին ուղղված գրավոր նամակով եմ բարձրացրել Եվրոպական դատարան միջպետական հրատապ գանգատ ներկայացնելու հարցը` կապված Ադրբեջանի զինված ուժերին ՀՀ գյուղերի հարևանությունից և համայնքների միջև ճանապարհներից անհապաղ հեռացնելու և անվտանգության գոտի ստեղծելու հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:


«Նամակում նշել եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանը Կառավարությանը կդրամադրի հավաքագրված ապացույցները, որոնք հաստատում են Եվրոպական կոնվենցիայի խախտումները և հիմնավորում անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը:


Մասնավորապես, արդեն նախորդ մի քանի հայտարարությամբ նշել եմ, որ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին, նրանց արարքները խախտում են ՀՀ բնակիչների Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված առնվազն հետևյալ իրավունքները.


1) կյանքի իրավունք, Կոնվենցիայի 2-րդ հոդված,


2) ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Կոնվենցիայի 5-րդ հոդված,


3) մասնավոր և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք, Կոնվենցիայի 8-րդ հոդված,


4) սեփականության իրավունք, 1-ին արձանագրության 1-ին հոդված,


5) տեղաշարժի ազատություն, 4-րդ արձանագրգության 2-րդ հոդված և այլն:


Նույնը վերաբերում է նաև ադրբեջանական դրոշներին ու ցուցանակներին, նրանց զինված ուժերի ցանկացած տեխնիկայի»,- գրել է նա: