25.11.2024
Թուրքիայի նախագահի առաջարկները երեսպաշտ և ապակողմնորոշող են․ ՀՀ ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Զախարովան հայտարարել է, որ լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին նվազում է

Ռուսաստանն արձանագրում է, որ վերջին շաբաթների ընթացքում հաջողվել է նվազեցնել լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Վերջին շաբաթների ընթացքում հաջողվել է ընդհանուր առմամբ նվազեցնել լարվածությունը։ Սահմանային վեճը կարգավորելու վերաբերյալ համապատասխան խորհրդակցությունները կշարունակվեն», - ասել է նա։


Զախարովան նշել է, որ Ռուսաստանը շարունակում է ակտիվ միջնորդական ջանքեր գործադրել, որոնք ուղղված են իրավիճակի ապաԷսկալացմանը: «Բաքվի եւ Երեւանի հետ սերտ համակարգվում է արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության, սահմանապահ ծառայությունների գծով», - հավելել է դիվանագետը:


«Որպես խնդրի կայուն եւ երկարաժամկետ լուծում՝ տեսնում ենք երկու երկրների միջեւ սահմանի դելիմիտացիայի աշխատանքի շուտափույթ մեկնարկը՝ դրան հաջորդած սահմանագծմամբ։ Մենք վերահաստատում ենք այս գործընթացին ամենաակտիվ աջակցությունը ցուցաբերելու պատրաստակամությունը», - եզրափակել է դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնական ներկայացուցիչը։