25.11.2024
Ադրբեջանցի զինվորականը խեղդվել է Քարվաճառի Ալ լճերում
prev Նախորդ նորություն

Թուրքիայի նախագահի առաջարկները երեսպաշտ և ապակողմնորոշող են․ ՀՀ ԱԳՆ

Թուրքիայի նախագահի՝ հայատյացության համատեքստում տարածաշրջանային համագործակցության պլատֆորմ ստեղծելու Ադրբեջանի խորհրդարանում հնչեցված առաջարկները երեսպաշտ և ապակողմնորոշող են։


Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության՝ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հռչակագրի առնչությամբ արված մեկնաբանության մեջ։ 


Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը Շուշիում հունիսի 15-ին ստորագրել են երկու երկրների համագործակցության հռչակագիր, որը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում:


Թուրքիայի նախագահը գովեստով է խոսել Ադրբեջանի հետ «եղբայրական հարաբերությունների» մասին:


Նա ասել է, թե նպատակահարմար է առաջ տանել «Վեցի պլատֆորմի» գաղափարը, որը ենթադրում է տարածաշրջանի վեց պետությունների՝ Ռուսաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Հայաստանի, Իրանի և Ադրբեջանի համագործակցություն:


«Մենք ուզում ենք, որ Հարավային Կովկասը դառնա խաղաղության տարածաշրջան»,- ասել է Էրդողանը, նշելով, որ նույն նպատակն է հետապնդում նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: