Սերժ Սարգսյանի եղբորորդին դատապարտվել է հինգ ու կես տարվա ազատազրկման
Այսօր՝ հունիսի 16-ին, Երեւանի դատարանը Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին, դատապարտեց հինգ ու կես տարվա ազատազրկման։
Սակայն հաշվի առնելով, որ Նարեկ Սարգսյանն արդեն երկու տարի կալանքի տակ է, նա պետք է երեք ու կես տարի գտնվի անազատության մեջ։
VERELQ-ը հիշեցնում է, որ Նարեկ Սարգսյանը ձերբակալվել է Պրահայում՝ 2018թ. դեկտեմբերի 6-ին։ Պրահայի մունիցիպալ դատարանը բավարարել է հայկական կողմի խնդրանքը 2019 թվականի հունիսին նրան արտահանձնելու վերաբերյալ, իսկ դեկտեմբերին արտահանձնմանը հավանություն է տվել Չեխիայի արդարադատության նախարարությունը: Չեխիան Սերժ Սարգսյանի եղբորորդին Հայաստանին է հանձնել, որտեղ նա ձերբակալվել է եւ կալանավորվել։
2018 թվականի հուլիսի սկզբին Նարեկ Սարգսյանի տուն եկած ուժայինները, որպեսզի ստուգեն նկարիչ Մարտիրոս Սարյանի նկարները ստանալու օրինականությունը, նրա մոտ թմրանյութ ու զենք են հայտնաբերել։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է կասկածյալի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Վճռաբեկ դատարանը բավարարել է դատախազության բողոքը, որը խնդրել է բեկանել Նարեկ Սարգսյանին գրավի դիմաց ազատ արձակելու Վերաքննիչ դատարանի որոշումը։
Ավելի վաղ Վերաքննիչ դատարանը պաշտպանեց պաշտպանության խնդրանքը և որոշեց ազատ արձակել Նարեկ Սարգսյանին, նոյեմբերի 12-ին մեղադրյալը գրավի դիմաց ազատ արձակվեց, որի չափը կազմում էր 25 միլիոն դրամ (մոտ 46 900 դոլար):
Նարեկ Սարգսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, առանց իրացնելու նպատակի թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, ինչպես նաև մարդուն առևանգելու փորձի (ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով) հատկանիշներով: