Հայաստանի Առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը կախված չէ Հայաստանից:
«Այսուհետ ղարաբաղյան հակամարտության լուծումը կախված չէ Հայաստանից։ Ոչ թե նա է որոշելու, այլ հնարավոր է՝ Ռուսաստանը կամ ՄԱԿ-ը, և այլ ճանապարհ, բացի հաշտեցումից, չի լինի։ Մի սպասեք, որ ինչ-որ հայ կարող է ասել՝ ես կլուծեմ ղարաբաղյան հակամարտությունը։ Չկա նման բան, գոյություն չունի։ Դա պատրանք է»,- ասել է Տեր-Պետրոսյանը։
Նրա կարծիքով՝ հարևանների հետ հավերժական թշնամանքը վտանգում է բուն Հայաստանի գոյությունը և անհրաժեշտ է բարիդրացիություն և համաձայնություն իրավիճակի կարգավորման համար։
«Հիմա Ալիևից սպառնալիքներ չեն գալիս։ Խաղաղություն է տիրում, կանգնած են ռուսական զորքերն ու Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմն անհնար է։ Կարող եք չհամաձայնել, բայց ժամանակի ընթացքում մենք պետք է ինչ-որ համաձայնության գանք և Ալիևի, և Թուրքիայի հետ։ Հարեւանները չեն կարող հավերժ թշնամիներ լինել», - նշել է նա։
Առաջին նախագահն անհեթեթ է համարում այն միտքը, որ ազատագրված տարածքները կարելի էր մշտապես պահել։ «Այդ հարցում դաշնակից չկա, և երբեք չի եղել։ Հիմա ամեն ինչ ավելի բարդ է, այն ժամանակ մենք ունեցել ենք փոխզիջումների հնարավորություն, հիմա՝ ոչ։ Մենք կորցրեցինք այդ հնարավորությունը։ Մենք ոչինչ չունենք, Հայաստանը վճռական ձայն չունի»,-նշել է Տեր-Պետրոսյանը։
Նա նաև վտանգավոր համարեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը Շուշին ու Հադրութը վերադարձնելու հնարավորությունը։
«Դա կարող է խնդիրներ առաջացնել։ Հիմա այնտեղ ադրբեջանական զորքեր են, նման բան հնարավոր է միայն պատերազմի դեպքում։ Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը նոր պատերազմ է խոստանում։ Ով կստիպի Ադրբեջանին հեռանալ ամբողջ աշխարհը Ղարաբաղը համարում է Ադրբեջանի մաս։ Նա վերականգնել է միայն մի մասը, ոչ ոք չի դատապարտել Ադրբեջանին։ Սա է օրենքը այս աշխարհում: Մեզ կստիպեն համաձայնել, որ Լեռնային Ղարաբաղը դառնա Ադրբեջանի մաս։ Մեզանից արդեն ոչինչ կախված չէ, ամեն ինչ ավարտվել է», — ասաց նա։
Նրա խոսքով ՝ ղարաբաղյան խնդրի լուծման համար ամենահարմար շրջանը 1994 թվականն էր։ Ադրբեջանը շատ խղճուկ վիճակում էր, կարգավիճակի հարցը չէր լուծվում, բայց ԼՂԻՄ ողջ տարածքը մնում էր, ինչպես նաև Լաչինի միջանցքը, խաղաղապահներ էին մտցվում։
Տեր-Պետրոսյանը հավելել է, որ չի վախենում քննադատությունից և նախընտրում է ասել ճշմարտությունը, որին հավատում է։