19.04.2025
Սյունիքի բնակավայրերում առկա են ադրբեջանցի զինծառայողներ զենքի բացահայտ ցուցադրումով. ՄԻՊ
prev Նախորդ նորություն

Միանում եմ Կարեն Կարապետյանի կոչին. Սերգեյ Համբարձումյանը սատարում է Ռոբերտ Քոչարյանին

News.am-ի խմբագրությունը հայտարարություն է ստացել հայազգի ռուս հայտնի ձեռներեց եւ բարերար, «Մոնարխ» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Սերգեյ Համբարձումյանից:  


«Սիրելի հայրենակիցներ,


Խորը բավարարվածության զգացումով ընթերցեցի ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա հայտարարությունը։ Մարդու, ում հետ մենք բոլորս կապել ենք Հայաստանի Հանրապետության բարգավաճող տնտեսական ապագան։ Ներկայացնելով ստեղծված իրավիճակի ճշգրիտ վերլուծությունը՝ նա իր անվերապահ աջակցությունն է հայտնել Ռոբերտ Քոչարյանին։


Ես ուզում եմ հայտարարել, որ միանում եմ Կարեն Կարապետյանի կոչին։ Ստորագրում եմ նրա հայտարարության յուրաքանչյուր բառի տակ և կոչ եմ անում մեր քաղաքացիներին՝ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին։


Դրանում է Հայրենիքի փրկությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Գարեգին Բ-ն Իտալիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ սահմանների նկատմամբ ոտնձգությունները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար