23.11.2024
«Պատիվ ունեմ» դաշինքը հավանական է համարում կոալիցիան «Հայաստան» դաշինքի հետ. Բաբայան
prev Նախորդ նորություն

Սյունիքի բնակավայրերում առկա են ադրբեջանցի զինծառայողներ զենքի բացահայտ ցուցադրումով. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին շարունակվում են ներկայացվել քաղաքացիների ահազանգերն այն մասին, որ ՀՀ Սյունիքի մարզում` Գորիսից Որոտան և Շուռնուխ ճանապարհին, Կապանից Ճակատեն, Շիկահող, Սրաշեն և մի շարք այլ բնակավայրերի միջև ճանապարհներին առկա են ադրբեջանական զինված ծառայողներ, ավելին` նրանք զենքի բացահայտ ցուցադրումով են:

ՄԻՊ Արման Թաթոյանն իր հայտարարության մեջ արձանագրում է, որ ահազանգեր են ստացվում այն մասին, որ Սյունիքի մարզի նշված համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական դրոշներն ու ցուցանակներն օգտագործվում են պատրվակ` ադրբեջանական զինված ծառայողներ տեղակայելու համար: Այս արարքները պատճառով խաթարվել է մարդկանց ողջ ազատ տեղաշարժը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ արձանագրում է, որ ադրբեջանական զինված ծառայողների ինքնին առկայությունը ՀՀ Սյունիքի մարզի համայնքների միջև ճանապարհներին ողջ երկրի և առաջին հերթին` Սյունիքի մարզի նշված համայնքների բնակիչների Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով ամրագրված կյանքի իրավունքի խախտում է:

Բացի այն, որ նրանց ներկայությունը խաթարել է ԵԱՀԿ պահանջներով երաշխավորված բնակչության անվտանգ ու խաղաղ կյանքը, նաև Եվրոպական կոնվենցիայի 4-րդ արձանագրության 2-րդ հոդվածով երաշխավորված մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի շարունակվող խախտում է:

Խախտված է նաև Եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածով ամրագրված սեփականության իրավունքը, քանի որ ադրբեջանական զինվորականները հենց օրինական պաշտոնական փաստաթղթերով մարդկանց պատկանող տներում կամ հողատարածքներում են (Օրինակ` Որոտան, Շուռնուխ և այլն): Դա խաթարել է մարդկանց ապրելակերպն ամբողջությամբ: