5.08.2025
Փաշինյանը շարունակում է հանիրավի մեղադրանքներ հնչեցնել Հայոց Եկեղեցու հասցեին. Մայր Աթոռ
prev Նախորդ նորություն

«Պատիվ ունեմ» դաշինքը հավանական է համարում կոալիցիան «Հայաստան» դաշինքի հետ. Բաբայան

«Պատիվ ունեմ» դաշինքը իրական է համարում «Հայաստան» դաշինքի հետ կոալիցիայի ստեղծումը: Այս մասին ասուլիսում հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը:


«Ամենակարևորն այս իշխանության հեռացումն է»,- շեշտեց նա:


Բաբայանի խոսքով, իշխանություններին հեռացնելու համար իրենք դիմելու են բոլոր տրամաբանված քայլերին և կոալիցիայի ստեղծումը դրանցից մեկն է:   


«Փաշինյանի հայտարարությունները պարունակում են հանցանքի նշաններ, սակայն գլխավոր դատախազությունն անգործության է մատնված: Նա հասկանում է, որ պարտվել է, այդ իսկ պատճառով պատրաստ է ամեն ինչի: Նա ուժով վերցրել է իշխանությունը, իսկ մուրճը նրա հոգեկան անհավասարակշռության  դրսևորումն է, ինչի մասին խոսում են նաև նրա թիմակիցները»,- ասաց Բաբայանը:


Միևնույն ժամանակ Արսեն Բաբայանը հույս հայտնեց, որ իրավապահները, այդուհանդերձ, թույլ չեն տա Փաշինյանին կրկին հեղաշրջման ճանապարհով բռնազավթել իշխանությունը:


 

Սյունիքի բնակավայրերում առկա են ադրբեջանցի զինծառայողներ զենքի բացահայտ ցուցադրումով. ՄԻՊ
Հաջորդ նորություն next
 «Զանգեզուրի միջանցքը» առաջ մղելու փորձը կհանդիպի Իրանի կոշտ արձագանքին. Վելայաթի
05.08.2025
«Զանգեզուրի միջանցքը» առաջ մղելու փորձը կհանդիպի Իրանի կոշտ արձագանքին. Վելայաթի