19.04.2025
Նորածնի առուվաճառքի փորձի գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձի. ՔԿ
prev Նախորդ նորություն

Չթողնեք, որ մեր փոխարեն որոշեն մեր զավակների ապագան. «5165»

ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի 7-րդ օրը՝ հունիսի 13-ին, «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը և շարժման անդամները շրջեցին Երևանի Կենտրոն վարչական շրջանում, ներկայացրեցին իրենց քաղաքական ուժի նախընտրական ծրագիրը, ազգային ու հզոր Հայաստան կերտելու իրենց տեսլականը։

Կարին Տոնոյանի անունից նամակներ բաժանվեցին կանանց, որոնց նա կոչ է անում անմասն չմնալ ներկայիս գործընթացներից.


«Ես ամենաթանկն եմ տվել Հայրենիքիս, բայց որոշել եմ ոտքի կանգնել՝ բարձրացնելով զոհված որդուս ընկած դրոշը: Հունիսի 20-ին որոշվելու է մեր երկրի ապագան: Ես Ձեզնից մի բան եմ խնդրում, որ Դուք գնաք ընտրություններին և չթողնեք, որ մեր փոխարեն որոշեն մեր զավակների ապագան»:

Մենք ժամանակին ահազանգում էինք, որ սրանք երկիրն այս վիճակին էին հասցնելու. Սերժ Սարգսյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար