24.06.2026
Ընտրություններից առաջ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քիչ է, քան նախորդ տարի
07.06.2026
Ընտրություններից առաջ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քիչ է, քան նախորդ տարի

2026 թվականի մայիսի 1-ից հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քիչ է եղել, քան նախորդ տարվա նույն օրերին։ Տարբերությունը եղել է 13 հազար 390 ՀՀ քաղաքացի կամ 7,5 տոկոսով պակաս։ Factor.am-ն Ազգային անվտանգության ծառայության տրամադրած տվյալների հիման վրա պարզել է, որ 2025 թվականի մայիսին և հունիսի առաջին 4 օրերին օդային և ցամաքային ճանապարհով Հայաստան է ժամանել 193 հազար 47 ՀՀ քաղաքացի, իսկ 2026-ի նույն օրերին՝ 179 հազար 657 ՀՀ քաղաքացի։ Միաժամանակ, օդային ճանապարհով՝ Գյումրիի «Շիրակ» ու Երևանի «Զվարթնոց» օդանավակայանների անցակետերով 2026 թվականին Հայաստան ժամանել է 2571-ով ավելի շատ ՀՀ քաղաքացի, քան 2025 թվականին։ Նախորդ տարի նրանց թիվը 79 հազար 670 էր, այս տարի՝ 82 հազար 241 քաղաքացի։ Ավելի վաղ Factor.am-ն ներկայացրել է ուսումնասիրություններ, որոնց համաձայն՝ Ռուսաստանից Հայաստան չվերթների թիվը հունիսի 1-3-ին աճել է 30%ով, իսկ 4-6-ին՝ մոտ 33%-ով։ Այսպիսով՝ պնդումները, որ Ռուսաստանից 100 հազարավոր մարդկանց են բերում հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու նպատակով, կա՛մ չեն համապատասխանում իրականությանը, կա՛մ անցած տարի ՀՀ քաղաքացիներն անձնական շարժառիթներով ավելի շատ են եկել հայրենիք։