24.06.2026
Armat Media-ում խուզարկություն է. ի՞նչ է կատարվում
05.06.2026
Armat Media-ում խուզարկություն է. ի՞նչ է կատարվում

Այսօր կեսօրից սկսած խուզարկություն է իրականացվում Armat Media-ի խմբագրությունում: Իրավապահները նույնիսկ թույլ չեն տվել Armat Media-ի լրագրողին պատմել գործընկերներին, թե ինչ է կատարվում ներսում, բացի այդ, հայտնի է, որ լրագրողներից մեկի ինքնազգացողությունն է վատացել, սակայն խմբագրին թույլ չեն տվել մտնել ներս: Այս պահին հայտնի է, որ առգրավվել են գործակալության գրասենյակի բոլոր աշխատակիցների հեռախոսները և 2 համակարգիչ։ «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն, ինչ այս րոպեներին տեղի է ունենում Armat Media-ում, Նիկոլ Փաշինյանի վախի դրսևորումն է: Նիկոլ Փաշինյանը երեկ Հանրայինի բանավեճում պարտվեց, և հիմա հարձակվել է լրատվամիջոցի վրա։ Սա ազատ խոսքի նկատմամբ ոտնձգություն է, բայց այս ամենին մնացել է ընդամենը 2 օր»: VERELQ-ը հետևում է զարգացւմներին: