2.03.2026
Քննարկվել է Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի ծրագիրը
06.02.2026
Քննարկվել է Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի ծրագիրը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է գերմանական KFW բանկի տարածաշրջանի տնօրեն Ենս Հագենին և բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանին։ ՏԿԵՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԳԴՀ դեսպանության տնտեսական համագործակցության և զարգացման բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Փելցը։ Քննարկվել են բանկի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի, մասնավորապես՝ Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց ծրագրի ընթացքը։ Նախարարի տեղակալը բարձր է գնահատել բանկի հետ համագործակցությունը և ընդգծել իրականացվող ծրագրի կարևորությունը ոչ միայն Հայաստանի էներգահամակարգի, այլև տարածաշրջանանային ինտեգրման հարցում։ Երկուստեք կարևորվել է 2025 թ․ ընթացքում ծրագրի շրջանակներում գրանցված հաջողությունները և դրանց նոր լիցք հաղորդելու անհրաժեշտությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել բարձր մակարդակի փոխգործակցությունը՝ ծրագրի շրջանակներում առաջիկա խնդիրներին առավել օպերատիվ լուծումներ գտնելու նպատակով։