Որքան էլ առաջին հայացքից պարադոքսալ թվա, սակայն Արցախյան հիմնախնդիրը փակված չէ։ Դրա ապացույցն է պարբերաբար այդ խնդրի մասին ներհայաստանյան ակտիվ, ես կասեի նույնիսկ՝ կատաղի, քննարկումների ծավալումը, որի հերթական փուլի ականատեսն ենք հիմա։ Ի դեպ, այս հանգամանքը միգուցե հաճախ մեզանից ավելի լավ հասկանում է նաև Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը, ուստի և շարունակում է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը քարոզչական և «փափուկ ուժի» տարբեր այլ մակարդակներում։ Ի տարբերություն մեզ, որ այդպես էլ չընկալեցինք, թե պետք է լուծել արհեստածին Ադրբեջանի խնդիրը, ըստ այդ բռնապետի՝ անհրաժեշտ է «լուծել» ոչ միայն կամ, ավելի ճիշտ, ոչ թե Արցախի, այլ, մեծ հաշվով, Հայաստանի «խնդիրը»։ Արևելագետ Վարդան Ոսկանյան