Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն այս ամիս կհանդիպեն Նյու Յորքում, պատասխանելով «Ազատության» հարցին՝ հայտնեց Հայաստանի արտգործնախարարը։ «Հանդիպումը կլինի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում», - ասաց Միրզոյանը՝ չմանրամասնելով հանդիպման օրակարգը։ Նյու Յորքում սեպտեմբերի 8-ին մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը։ Երկու երկրների արտգործնախարարների վերջին հանդիպումը սեպտեմբերի սկզբին Բիշքեկում էր՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։ Բայրամովը հանդիպումից հետո հայտնել էր, որ այնտեղ Միրզոյանի հետ մի շարք հարցերի շուրջ մտքեր են փոխանակել և առաջիկայում կրկին հանդիպելու են։