Որպեսզի մեկ հոգին 2 տարի չծառայի, իր տեղն առնավազն 22 պահեստազորային է կանչվելու 25 օրյա հավաքների։ Այսպես եմ հաշվում. – Պահեստազորի 25 օրյա հավաքի մասնակիցը 2 շաբաթն է մարտական հերթապահություն իրականացնում։ – Իսկ պարտադիր ծառայություն անցնողն իր 2 տարվա ժամկետից տեսականորեն 3 ամիս պետք է պատրաստություն անցնի և էլի տեսականորեն 2 շաբաթանոց հերթափոխով էլ մարտական հերթապահության գնա (իրականում հաճախ ավելի երկար են մնում դիրքերում)։ Այսինքն ամբողջ ծառայության ընթացքում առնվազն մոտ 45 շաբաթը մարտական հերթապահությունն է։ – 45 շաբաթը 2 շաբաթանոց հերթափոխերով անում է 22.5, հաշվենք՝ 22 պահեստազորային։ Որոնց 25 օրով կտրելու են ընտանիքից և գործից։ Եթե հաշվարկումս սխալ գտնեք, ասե՛ք, ուղղեմ։ Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյան