Հայաստանում 2026 թվականի հոկտեմբերին, 2025 թվականի հոկտեմբերի համեմատ, բենզինը թանկացել է 17.3%-ով, իսկ դիզելային վառելիքը՝ 37.3%-ով: Այս մասին են վկայում Հայաստանի Վիճակագրական կոմիտեի տվյալները: Ընդ որում՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, բենզինի գներն աճել են 5%-ով, իսկ դիզվառելիքինը՝ 4.7%-ով: Միևնույն ժամանակ, հեղուկ ածխաջրածինները (բութան, պրոպան և այլն) հոկտեմբերին թանկացել են 52.4%-ով տարեկան կտրվածքով և 0.8%-ով՝ մեկ ամսում: