Այսօր Երևանի Ամիրյան փողոցում մարդատար մեքենայում պայթյուն էր տեղի ունեցել: ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժած 3 անձ հոսպիտալացվել է: Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, վերակենդանացման բաժանմունքում է: Մյուսի առողջական վիճակը` միջին ծանրության: Երրորդ քաղաքացին անցնում է համապատասխան հետազոտությունները, առողջական վիճակը գնահատվում է բավարար: