ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Անդրադարձ է կատարվել ռազմավարական գործընկերության շրջանակներում երկկողմ համագործակցությանը վերաբերող տարբեր օրակարգային հարցերի։ Քննարկվել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր եւ երկկողմ հետաքրքրության այլ թեմաներ։