10.01.2026
Ի՞նչ ապրանքներ ՀՀ-ից կարտահանվեն Ադրբեջան. Պապոյանը ներկայացրել է քննարկվող ցանկը
prev Նախորդ նորություն

Արցախի նախագահի հրամանագրով Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից

Արցախի նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանի հրամանագիր է ստորագրել, որով Կարեն Շահենի Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից։


Հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի եզրակացությունը՝ որոշում եմ.


Կարեն Շահենի Շաքարյանին զրկել «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից: Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


Հիշեցնենք, որ Կարեն Շաքարայնը հունվարի 6–ին միացել էր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ուխտերթին։

Գարեգին Բ–ի գահակալության տարիներին կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական. Մայր Աթոռ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
08.01.2026
Երևանն ու Բաքուն ապրանքների ցանկեր են փոխանակում փոխադարձ առևտրի համար. Փաշինյան