12.01.2026
Լուսանկարը` news.am
prev Նախորդ նորություն

Ավինյանը քննադատել է վարչական շրջանների ղեկավարներին՝ ձյան մաքրման թերացումների համար

լուսանկարը` yerevan.am
լուսանկարը` yerevan.am

Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանն անբավարար է գնահատել վարչական շրջանների աշխատանքը ձնամաքրման գործընթացում՝ մատնանշելով վերահսկողության բացակայությունը։


Քաղաքային իշխանության ղեկավարի հիմնական դժգոհությունը վերաբերում էր տնտեսվարողների նկատմամբ ցուցաբերած անգործությանը, քանի որ վերջիններս պարտավոր են մաքրել իրենց օբյեկտներին հարակից տարածքները, սակայն շատ դեպքերում դա չեն արել։


Ավինյանը շեշտել է, որ «լավամարդ դուրս գալու» քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ մի շարք վարչական շրջաններում տնտեսվարողների նկատմամբ ոչ մի վարչական արձանագրություն չի կազմվել։ Որպես իրավիճակի ապացույց՝ քաղաքապետը բերել է սեփական օրինակը, երբ խանութի սեփականատերը տեղյակ չի եղել ավագանու որոշմամբ սահմանված իր պարտավորությունների մասին։


Ըստ Ավինյանի՝ տուգանքների կիրառումը ոչ թե պատժիչ, այլ իրազեկման և պատասխանատվության ինստիտուտի կայացման միջոց է։


Անդրադարձ է կատարվել նաև կադրային կառավարման խնդիրներին։ Պարզվել է, որ հատուկ սանմաքրման համար նախատեսված հաստիքներ զբաղեցնող աշխատակիցները տոնական օրերին՝ տեղումների ամենաթեժ պահին, աշխատանքի չեն ներկայացել, չնայած 24/7 ռեժիմով աշխատելու հանձնարարականին։


Քաղաքապետը հայտարարել է առաջիկա կառուցվածքային փոփոխությունների մասին՝ նկատելով, որ հարյուրավոր տեսուչների աշխատանքի արդյունավետությունը խիստ ցածր է և չի համապատասխանում քաղաքի կարիքներին։

Լուսանկարը` Sputnik
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
08.01.2026
Երևանն ու Բաքուն ապրանքների ցանկեր են փոխանակում փոխադարձ առևտրի համար. Փաշինյան