12.01.2026
լուսանկարը` yerevan.am
prev Նախորդ նորություն

Թորոսյանը պաշտոնյաներին հանում է կաբինետներից և ուղարկում մարզեր

Լուսանկարը` Sputnik
Լուսանկարը` Sputnik

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է գերատեսչության աշխատաոճի արմատական փոփոխության մասին՝ ուղղված կենտրոնական ապարատի և մարզային կառույցների միջև առկա խզման վերացմանը։


Արարատի մարզ կատարած այցի շրջանակներում նախարարը տեղեկացրել է, որ հանձնարարական է իջեցրել ողջ ղեկավար կազմին՝ տեղակալներից մինչև վարչության պետեր, առաջիկա մեկ տարվա ընթացքում այցելել հանրապետության բոլոր ծառայություն մատուցող կետերն ու ենթակա հիմնարկները։


Նախարարի խոսքով՝ այս որոշման հիմքում ընկած է քաղաքացիների սպասարկման որակի բարձրացման անհրաժեշտությունը։ Թորոսյանը արձանագրել է, որ հաճախ Երևանում նստած որոշում կայացնողները կտրված են իրականությունից, ինչի հետևանքով քաղաքացիները իրական աջակցության փոխարեն ստանում են օրենքի հղումներով ստանդարտ պատասխաններ։


Ըստ նախարարի՝ բյուրոկրատական այդ «անջրպետը» հնարավոր է հաղթահարել միայն տեղում իրավիճակին ծանոթանալու և քաղաքացու դրության մեջ մտնելու միջոցով։


Նոր ռազմավարության շրջանակներում նախատեսվում է ուսումնասիրել շուրջ 100 կազմակերպության գործունեություն։ Թորոսյանը շեշտել է, որ ղեկավար կազմի անմիջական շփումը շահառուների և ծառայություն մատուցողների հետ պետք է դառնա պարտադիր պրակտիկա, որպեսզի նախարարության գործունեությունը լինի առարկայական և արդյունավետ։

Լուսանկարը` Sputnik
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
08.01.2026
Երևանն ու Բաքուն ապրանքների ցանկեր են փոխանակում փոխադարձ առևտրի համար. Փաշինյան