2.03.2026
Լուսանկարը` Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից
prev Նախորդ նորություն

ԶԼՄ. Իրանում բողոքի ակցիաների ընթացքում հայ երիտասարդ է մահացել

Լուսանկարը` news.am
Լուսանկարը` news.am

Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող զանգվածային հուզումներն անդրադարձել են նաև տեղի հայ համայնքի վրա։


NEWS.am լրատվական գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ Թեհրանի հայաշատ Մաջիդիե թաղամասում ծավալված իրադարձությունների ժամանակ մահացել է ազգությամբ հայ Էջմին Մասիհին։


Դեպքի կոնկրետ մանրամասները և մահվան հանգամանքները ներկա պահին դեռևս ճշգրտված չեն։


Զուգահեռաբար շրջանառվում են նախնական, սակայն պաշտոնապես չհաստատված տվյալներ այն մասին, որ անկարգությունների հետևանքով կան նաև երեք հայ վիրավորներ, ինչը ներկայումս ճշտվում է։

լուսանկարը` yerevan.am
Հաջորդ նորություն next