7.05.2026
Լրացումներ եւ փոփոխություններ Քրեական դատավարության օրենսգրքում
30.04.2026
Լրացումներ եւ փոփոխություններ Քրեական դատավարության օրենսգրքում

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 29-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին: Հեղինակի խոսքով օրենքի նախագիծն առաջին ընթերցումից հետո չի փոփոխվել: Նախագիծը երկու կարեւոր քրեադատավարական ինստիտուտի է վերաբերում: Առաջինը՝ հանրային քրեական հետապնդում չհարուցելուն կամ այն դադարեցնելուն ուղղված միջնորդությանը եւ երկրորդ՝ լիովին նոր՝ վերահսկելի մատակարարում եւ գնում գաղտնի քննչական գործողությանը: Հեղինակի առաջարկով «Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգիրք» օրենսդրական փաթեթի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով: