Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 29-ին որոշում է ստորագրել, որով Սարգիս Հայոցյանին ազատել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սարգիս Հայոցյանին ազատել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։