5.10.2026
Փաշինյանը դատական հայց է ներկայացրել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Էդգար Ղազարյանի դեմ
02.10.2026
Փաշինյանը դատական հայց է ներկայացրել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Էդգար Ղազարյանի դեմ

Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Էդգար Ղազարյանի դեմ: Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս տեղեկատվական հարթակից: Նա պահանջում է հերքել իր հասցեին հնչեցրած զրպարտություն համարվող փաստացի տվյալները, ինչպես նաև բռնագանձել Ղազարյանից 6 միլիոն դրամ՝ որպես փոխհատուցման գումար։ Մասնավորապես, Փաշինյանը հայցադիմումով պահանջում է հերքել Ղազարյանի՝ 2026 թվականի սեպտեմբերի 27-ի հարցազրույցում հնչեցրած այն տեղեկությունը, թե 2020թ.-ի հոկտեմբերի 6-ից հետո Ադրբեջանի առաջխաղացումը և պաշտպանական բնագծի ճեղքումը սկսվել են այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ստեփանակերտ, այնտեղ խորհրդակցություն անցկացրել հրամանատարաշտաբային կետում, վերադարձել և սկսել է թշնամուն ուղիղ տեղեկություններ տալ։ Փաշինյանը պահանջում է, որ հերքումը չպարունակի Ղազարյանի կամ որևէ երրորդ անձի լրացուցիչ մեկնաբանություն և սահմանափակվի բացառապես հերքման տեքստով։ Հայցը հոկտեմբերի 1-ին մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Մարինա Տաշչյանին։