Մինչ հանրապետության հովտային շրջաններում գարունն է արթնանում, բարձրլեռնային բնակավայրերը կրկին սպիտակ հանդերձ են հագել: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» փոխտնօրեն Գագիկ Սուրենյանն իր սոցցանցերում կիսվել է Շիրակի մարզի Նահապետավան գյուղի և Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի ձյունածածկ ու հմայիչ բնապատկերներով: Այդ կադրերում բնությունը կարծես քարացել է իր փխրուն գեղեցկության մեջ՝ հիշեցնելով, թե որքան անկանխատեսելի ու հրաշալի կարող է լինել հայաստանյան ձմեռը: