Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ծննդյան 75-ամյակի առթիվ շնորհավորել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ձեր ողջ կյանքը բարձր ծառայության, քրիստոնեական եկեղեցուն ու հայ ժողովրդին անմնացորդ նվիրվածության օրինակ է: Ձեր անխոնջ հովվական աշխատանքը, իմաստուն առաջնորդությունը և ավանդական արժեքներին նվիրվածությունը խորը հարգանքի են արժանացել ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս»: Ալեքսանդր Լուկաշենկոն Գարեգին II-ին մաղթել է առողջություն, անսպառ էներգիա և հաջողություններ։