24.10.2026
Սահմանազատման աշխատանքները շարունակվում են․ Միրզոյան
21.10.2026
Սահմանազատման աշխատանքները շարունակվում են․ Միրզոյան

  Դուք ասում եք, թե մեզ մոտ պետական սահմանի սահմանազատման գործընթաց չկա։ Ո՞վ ասաց, որ չկա։ Այս մասին հոկտեմբերի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում՝ պատգամավորների հարցերին պատասխանելիս հայտարարել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։ Նիստում քննարկվում էր ««Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» (TRIPP) նախագծով Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։ «Այն կա, և մոտ ժամանակներս դուք դա կտեսնեք»,— հավելել է ԱԳ նախարարը։ Նա նաև ընդգծել է, որ «Արևմտյան Ադրբեջանի» մասին ադրբեջանական կողմի հռետորաբանությունը անհամատեղելի է Հայաստանի տարածքային ամբողջականության հետ։