Եթե իսկապես ԱՄՆ և Իրանի միջև այս գիշեր բանակցված երկշաբաթյա հրադադարը պահպանվի, ապա դրանից շահելու է առավելապես Իրանը` ոչ միայն մեծացնելով բանակցային կողմերի շրջանակը, այլև բարձրացնելով զինված գործողությունների վերսկսկման գինը ԱՄՆ ու Իսրայելի համար:Իսկ բանակցային տրամաբանությունը արդեն իսկ փոխվել է հօգուտ Իրանի. Հորմուզի նեղուցը բացվում է Իրանի թույլտվությամբ: Մի բան, որ չկար պատերազմից առաջ: Պատերազմները առաջադեմ զենքի մասին չեն, դրանք այդ զենքը աշխատացնող համակարգերի ու աշխատացնելուն պատրաստ էլիտաների կամքի ու դիմադրողականության մասին են: Իրանը դա ցույց տվեց փայլուն կերպով վերջին 1,5 ամիսների ընթացքում: Թուրքագետ Վարուժան Գեղամյան