13.05.2026
Քաղաքականության փոխարեն՝ հաշվեհարդար. Փաշինյանը փոխում է խաղի կանոնները
prev Նախորդ նորություն

Իրանը վերականգնում է հզորությունը, մինչ Հայաստանը շարունակում է զիջել

Միանգամայն սպասելի կերպով մեր անմիջական հարևան Իրանի դեմ պատերազմի թեման լիարժեք կերպով կորավ հայաստանյան հանրային օրակարգից, սակայն դրա ազդեցությունը ոչ մի տեղ չի գնացել, հակառակը` ուժեղացել է (խանութ մտնելիս դուք հենց դրա հետ եք առնչվում` տեսնելով թանկացող ապրանքների գնապիտակները):


Բայց հիմա մեկ այլ բանով կիսվեմ, որ երկու կարևոր հետևության հնարավորություն է տալիս:
Ամերիկյայ մեդիաները, հղում անելով ԱՄՆ հետախուզական ծառայությունների աղբյուրներին, նշում են, որ Իրանը շարունակվող բանակցությունների ֆոնին ոչ թե խաղաղության է պատրաստվել, այլ ճիշտ հակառակը` հասցրել է վերականգնել պատերազմի առաջին շաբաթներին իր ունեցած կորուստների մեծ մասը (այդ թվում` հրթիռային կայանները)` այդպիսով մեծացնելով իր դիմադրողականության պաշարը:


Հետևություն 1. բանակցություններում դիրքդ պինդ է, երբ հակառակորդդ տեսնում է սկզբունքայնություն, այլ ոչ թե զիջում:


Հետևություն 2. ոչ մի բան չի ավարտվել մեր տարածաշրջանում:


Սա հատկապես ակտուալ է, երբ հիշում ես, որ ուղիղ 5 տարի առաջ այս օրերին Ադրբեջանը մտավ ՀՀ ինքնիշխան տարածք Սյունիքում, իսկ ՀՀ դե-ֆակտո իշխող խմբավորումը հայտարարեց, որ կբանակցեն, որ ադրբեջանցիները դուրս գան:


Դուրս չեկան, ավելի խորացան ու ռազմավարական մակարդամում պատրաստվում են էլի խորանալուն:


Թյուրքագետ Վարուժան Գեղամյան