Այս րոպեներին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում է ներկայացնում ԿԸՀ: Ավելի վաղ այդ մասին տեղեկացրել էր կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը: "Մենք պետք է կտրենք ՔՊ-ի թևերը Հայաստանում։ Այսօրվա իրավիճակով արդեն իսկ ՔՊ-ն ամենաթույլ, մեծամասնությունը կորցրած, 50 % ավելի քիչ ձայն ունեցող ուժ է, և չի կարող Ալիևի ցուցումով Սահմանադրություն փոխել։ Բայց մենք գնալու ենք ավելի խորք, որպեսզի վերանայվեն արդյունքները",- հայտարարել էր նա: