Չորս ժամից ավել կապիտուլյացիայի լեզուն էր հնչում… Փաշինյանի ինքնախոստովանանքը այն բանի մասին էր, որ իր կառավարումը ոչ թե անցումային փուլ էր դեպի հզորացում, այլ ուղիղ ընթացք՝ դեպի հոգեբանական և ռազմաքաղաքական կապիտուլյացիա։Այն, ինչ ներկայացվում է որպես «խաղաղություն», իրականում ազգային ինքնիշխանությունից հրաժարում է։ Այն, ինչ ներկայացվում է որպես «ճշմարտություն», իրականում պարտության հետ համակերպվելու քարոզ է։Խոսքը կառուցված էր այնպես, որ հաղթանակի մասին պատկերացում իսկ չթողնի, մարդը իր երկիրը կորցնում է ոչ միայն տարածքով, այլև՝ բառերով, և դիմադրությունն արդեն իսկ հռչակվում է արկածախնդրություն։Իսկ ժողովուրդը իրավունք ունի ոչ միայն չհամաձայնվելու, այլ նաև ձգտելու արժանապատվության, վերադարձի և պայքարի լեզվին։ Իմ գործընկեր Դավիթ Գալստյանը խոսում է այդ լեզվով։ Նա արդեն բանտարկվել է դրա համար։ Բայց այդ լեզուն չլռեցնելու պատասխանատվությունը մերն է՝ հասարակության, հանրության, ազգային ուղեղի։ Իսկ Արդարություն հաստատվելու է, քանզի այն մարդկային հնարավորություններից վեր է… Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյան