Լոնդոնում դրոշը պոկելուց հետո Թեհրանը բողոք է հայտնել Բրիտանիայի դեսպանին
Լուսանկարը` Dinendra Haria/Keystone Press Agency/Global Look Press
Թեհրանում Միացյալ Թագավորության դեսպանը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն՝ Լոնդոնում Իսլամական Հանրապետության դեսպանատան տարածքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ բացատրություններ տալու։
Դիվանագիտական լարվածության պատճառ է դարձել ցուցարարների գործողությունը, որի ընթացքում ակցիայի մասնակիցներից մեկը բարձրացել է դեսպանատան պատշգամբ և ցած նետել պետական դրոշը։ Իրանական կողմը խիստ բողոք է հայտնել՝ որակելով կատարվածը որպես պետական խորհրդանիշի պղծում։
Իրավիճակին արձագանքել են նաև բրիտանական իրավապահ մարմինները։
Սքոթլենդ Յարդի հաղորդմամբ՝ դեսպանատան շենք ապօրինի ներխուժելու փաստով ձերբակալվել է երկու անձ։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ծանրացուցիչ հանգամանքներում օտար տարածք մուտք գործելու, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարող աշխատակիցների վրա հարձակում գործելու համար։