Դիլիջանի տարածաշրջանում ձյուն է տեղում. փակ ավտոճանապարհներ կան
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Ժամը 9։00-ի դրությամբ ձյուն է տեղում Սևանի, Ճամբարակի, Վարդենիսի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Տավուշի, Վայքի տարածաշրջաններում և Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Գորայք, իսկ Թումանյանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Դիլիջանի տարածաշրջանում տեղում է ձյուն:
Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։