22.04.2026
ՄԻՊ-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի ուղերձին
prev Նախորդ նորություն

ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու սակագները կնվազեն մինչև 40%-ով. Պետրոսյան

Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր նիստում ընդունեց ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու (սպառման էներգահամակարգը բաշխման ցանցին միացնելու) սակագները ֆիզիկական և իրավաբանական անձանց համար մինչև 40%-ով նվազեցնելու, իսկ էլեկտրաէներգիայի հզորությունների ավելացման կամ նոր հզորությունների միացման վճարները՝ մինչև 55%-ով նվազեցնելու որոշումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀԷՑ-ի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը:

«Որոշումն ուժի մեջ կմտնի այն հրապարակելու հաջորդ օրը (ենթադրաբար՝ վաղը): Շնորհակալություն եմ հայտնում թե՛ ՀԾԿՀ-ին, և թե՛ ՀԷՑ-ի ողջ անձնակազմին այս կարևորագույն քաղաքացիակենտրոն բարեփոխման համար. շնորհավո՛ր բոլորիս։

ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին»,- գրել է ՀԷՑ-ի պաշտոնակատարը։


 


 


 

Արայիկ Հարությունյանն ու Մեծ Բրիտանիայի դեսպանը քննարկել են ՀՀ բարեփոխումները
Հաջորդ նորություն next
 Իրանը պատրաստ է պատերազմի վերսկսմանը և պատրաստել է «նոր անակնկալներ»
21.04.2026
Իրանը պատրաստ է պատերազմի վերսկսմանը և պատրաստել է «նոր անակնկալներ»