11.06.2026
Ինչպես է կրիպտոարդյունաբերությունը դիմակայում ԱԲ-սպառնալիքներին
prev Նախորդ նորություն

Լատվիայի նախագահը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:


Լատվիայի նախագահին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Էդգարս Ռինկևիչսը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:


Նշենք, որ Լատվիայի խորհրդարանը 2021 թվականի մայիսի 6-ին հատուկ հայտարարությամբ պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։

Արդարության դեֆիցիտից մինչև արտագաղթ․ ինչպե՞ս հաղթահարել ճգնաժամը
Հաջորդ նորություն next